Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը հանձնարարել է Նաջիբ Միքաթիին ձևավորել երկրի նոր կառավարություն: Երկօրյա խորհրդարանական խորհրդակցությունների արդյունքում Միքաթին, որին պաշտպանում է «Հեզբոլահի» ղեկավարած ընդդիմությունը, ստացել է պատգամավորների մեծամասնության աջակցությունը: Նրա օգտին արտահայտվել է խորհրդարանի 68 անդամ: Հարիրիի համար, որի կառավարությունը տապալվել է հունվարի 12-ին, ստացվել է 60 ձայն:
«Հեզբոլահ» շարժման գլխավոր քարտուղար շեյխ Հասան Նասրուլան կոչ է արել Նաջիբ Միքաթիին ստեղծել ազգային գործընկերության կառավարություն:
«Մենք պաշտպանել ենք Միքաթիի թեկնածությունը և կոչ ենք անում ստեղծել ազգային գործընկերության կառավարություն»,- հայտարարել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: