Այն, որ Բաքուն, անկախ իր ռազմատենչ հայտարարություններից, ռազմական գործողություններ չի սկսում, վկայում է մեր բանակի հզորության ու մարտունակության մասին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության ՀԿ եւ ռազմահայրենասիրական դաստիարակության բաժնի պետ Վանիկ Սմբատյանը: Ըստ նրա, բարոյահոգեբանական իրավիճակը բանակում կայուն է: Նա նշել է նաև, որ առանց հանրության աջակցության հայոց բանակն այդքան մարտունակ չէր լինի:
Ըստ Մինասյանի, Հայկական բանակի օրվա կապակցությաբ հունվարի 17-27-ը անցնում են տարբեր տոնական միջոցառումներ, որոնց շրջանակներում այցելություններ են կատարվում զորամասեր: «Ուսանողներն ու ՀԿ-ների ներկայացուցիչները կայցելեն զորամասեր»,-հայտնել է նա՝ հավելելով, որ դա կնպաստի զինվորների մարտունակության բարձրացմանը:
Իր հերթին «Զինվորի մայր» ՀԿ-ի ղեկավար Գրետա Միրզոյանը նշել է, որ հայկական բանակի զինվորի ոգին շատ ավելի բարձր է, քան այլ երկրների բանակներում: Նա նշել է նաև, որ վերջին տասը տարում զինվորների մարտական ոգին ամրապնդվել է և իրավիճակը բարելավվել է: