
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցելությունը Կիև ստվերվեց երկու երկրների արարողակարգային ծառայությունների անհամաձայնությունը՝ թուրքական կողմը կտրականապես հրաժարվեց այցելել Գոլոդոմորի զոհերի հուշարձան, ինչը պարտադիր է բոլոր պաշտոնական պատվիրակությունների համար:
Հյուրերի արձագանքը զարմանալի չէ: Թուրքիան, որի հասցեին հաճախ են հնչում Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքները, ցավագին է վերաբերվում նաև նմանատիպ պատմական իրողություններին այլ երկրներում: «Այն, որ Վիկտոր Յուշչենկոն իր նախագահության օրոք բազմիցս խնդրել է Անկարային ցեղասպանություն ճանաչել 1930-ականների «գոլոդոմորը», զգալիորեն վատթարացրեց երկրների հարաբերությունները, գրում է «Կոմերսանտ-Ուկրաինան»:
Թերթը հիշեցնում է, որ 2010թ. ապրիլին Կիևի քաղխորհուրդը դիմել է Գերագույն ռադային՝ առաջրկելով քննարկել հայերի զանգվածային սպանությունները Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն ճանաչման հարցը: Դիմումի օգտին քվեարկել է 100 պատգամավոր՝ անհրաժեշտ 61-ի դեպքում:
2005 թվականին Ղրիմի խորհրդարանը հաստատեց ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: