26 հունվարի 2011 - 16:44 AMT
Հունվարի 26-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 362.80 դրամ

Հունվարի 26-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 11,71 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 361.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 362 դրամ:

Ընդ որում, հունվարի 26-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 362.80 դրամ` հունվարի 25-ի համեմատ նվազելով 2.43 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 497.40 դրամ է` ավելանալով 1.42 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 կետով` կազմելով 12.19 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: