27 հունվարի 2011 - 10:48 AMT
Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի Հայաստանի առաջնության առաջատարն է

Շախմատի Հայաստանի առաջնությունում 8-րդ տուրից հետո առաջատար է Ռոբերտ Հովհաննիսյանը: Այդ տուրում նա վստահ հաղթանակ է տարել Աշոտ Անաստասյանի նկատմամբ և հավաքել 5.5 միավոր:

5-ական միավոր ունեն 4 շախմատիստներ` Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը:

Հունվարի 27-ին տեղի է ունենալու 9-րդ տուրը, առաջնության ավարտին մնացել է 3 տուր:

Հաղթողը ստանալու է 1 մլն 200 հազար դրամ և մտնելու է Հայաստանի հավաքականի կազմի մեջ, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնողները` 800 հազար և 500 հազար դրամ: 1-5-րդ տեղերը զբաղեցնողները մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը, իսկ 6-8-րդ տեղերը` Աերոֆլոտ-օփեն մրցաշարին: