27 հունվարի 2011 - 12:30 AMT
Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, Հայաստանն անհապաղ կճանաչիԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ասել է Սերժ Սարգսյանը

«Մեզ համար Աբխազիան, Օսեթիան, Կոսովոն, իհարկե, ունեն նախադեպային նշանակություն, որովհետև մենք չենք կարող ճանաչել ոչ Աբխազիան, ոչ Օսեթիան, ոչ Կոսովոն` առանց ԼՂՀ ճանաչելու: Մեզ ոչ ոք ուղղակի չի հասկանա: Այդ դեպքում հարց է ծագում` ինչո՞ւ չճանաչել ԼՂՀ-ն: Նրա համար, որ դա կլինի վերջին քայլը»,- «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը :

Նախագահի խոսքերով, ԼՂՀ ճանաչումը կլինի այն դեպքում, եթե Ադրբեջանը մարտական գործողություններ սկսի: «Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե, որովհետև բանակցություններ ենք վարում: Եթե ճանաչենք, ապա ի՞նչ իմաստ ունի բանակցություններ վարելը: Մենք, անկեղծ ասած, շատ բաց ենք խաղում, մենք այդ մասին շատ ենք ասել»,- նշել է ՀՀ նախագահը: