Ռուսաստանի դերը ղարաբաղյան կարգավորման գործընթացում շատ մեծ է: Մեր տարածաշրջանի ամենախոշոր և հեղինակավոր դերակատարը Ռուսաստանն է: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Ռուսաստանը կարող է հասնել նրան, որ մեր տարածաշրջանում հաստատվեն խաղաղությունն ու բարգավաճումը: Ես պետք է իմ երախտագիտությունը հայտնեմ ՌԴ նախագահին այն բանի համար, որ նա ակտիվորեն մասնակցում է խաղաղ լուծման որոնումներին: Ռուսաստանը
կարող է զսպել սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում և ռազմական գործողությունների վերսկսումը:
Ըստ Սարգսյանի, Հայաստանը շատ ակնկալիքներ ունի ՌԴ-ից, քանի որ Մոսկվան ունի անհրաժեշտ կշիռն ու հնարավորությունները տարածաշրջանում: