Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում է վստահորեն հանդես գալ Հայաստանի շախմատի առաջնությունում: 9-րդ տուրում նա սև ֆիգուրներով հաղթեց Դավիթ Պետրոսյանին ու մեկ միավորով ավելացրեց իր առավելությունը մրցակիցների հանդեպ:
5,5-ական միավոր ունեն 5 շախմատիստներ՝ Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը:
Մինչ առաջնության ավարտը մնացել է 2 տուր, վերջին տուրը կանցնի հունվարի 29-ին: