Հայ ազգային կոնգրեսը մտադիր է բացել հանրահավաքների սեզոնը: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ընդդիմադիր դաշինքի առաջին հանրահավաքը տեղի կունենա Ազատությն հրապարակում փետրվարի 18-ին 17:00-ին: Ըստ նրա, հանրահավաքի ընթացքում կարծարծվեն բոլոր այն հարցերը, որոնք հուզում են հայ հանրությանը: