28 հունվարի 2011 - 14:29 AMT
Սերգեյ Միքայելյանը դահուկային սպորտի աշխարհի երիտասարդական առաջնությունում զբաղեցրել է 43-րդ տեղը

Հունվարի 25-31-ն Էստոնիայում ընթանում է դահուկային սպորտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: 10 կմ վազքատարածությունում Հայաստանը ներկայացրել է 4 մարզիկ, ամենից հաջող հանդես է եկել 2011-ի նույն ոճում Հայաստանի չեմպիոն Սերգեյ Միքայելյանը, որը ցուցաբերել է 26:07.1 արդյունք և զբաղեցրել 43-րդ տեղը 103 մասնակիցների շարքում: Աշխարհի չեմպիոն է դարձել Սինդրե Սքարը (Նորվեգիա) 24:05.2 արդյունքով:

Թադևոս Պողոսյանը զբաղեցրել է 85-րդ տեղը (27:42.4), Շավարշ Գասպարյանը` 90 ( 28:45.4), Մյասնիկ Ղարիբյանը` 92 (28:49.9):

Կանանց շարքում 5 կմ վազքատարածությունում Լիլիթ Տոնոյանը զբաղեցրել է 83-րդ տեղը 19:28.8 արդյունքով, իսկ Կատյա Գալստյանը` 86-րդ տեղը (20:38.8): Ոսկե մեդալ է նվաճել Ռագնհիլդ Հագան (Նորվեգիա) 13:50.6 արդյունքով: