Հայաստանի սոցիալ-տնտեսական դրությունը բավական սրվել է, ինչն էլ առաջ է բերում քաղաքացիների բողոքը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով` Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական դրությունը նման է 1990-ական թվականների սկզբի իրադրությանը: Ինչպես նշել է Զուրաբյանը, երկրի իշխանությունները չեն կարողանում ապահովել անհրաժեշտ եկամուտը բյուջեի համար, և տվյալ իրավիճակում արմատական բարեփոխումներ են անհրաժեշտ:
Խոսելով փողոցային շուկաները փակելու Երևանի քաղաքապետի որոշման մասին` Զուրաբյանն ասել է, որ այդ հարցում իշխանությունների գործողություններն անօրինական են: ՀԱԿ համակարգողը հաղորդել է նաև, որ Կոնգրեսում աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվելու է այդ խնդրով և համապատասխան լուծումներ կառաջարկի: