28 հունվարի 2011 - 15:56 AMT
CCAF. Թուրքիան ծաղրում է Ֆրանսիայի Հանրապետության օրենքները

Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների ասոցացիան (CCAF) դատապարտում է 2010 թվականի հունվարի 25-ին Ստրասբուրգում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ելույթը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում: Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ «ոչ մի ցեղասպանություն չի եղել»: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեց ֆրանսահայ լրագրող Ժան Էքյանը, CCAF-ը հանդես է եկել հայտարարությամբ:

«Թուրքիայի նախագահի նոր սադրիչ հայտարարությունը վերաբերում է Ֆրանսիային, որը 2001 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան ծաղրում է Ֆրանսիայի Հանրապետության օրենքները: Ֆրանսիայի հայ համայնքը սկսում է կորցնել իր համբերությունը և գտնում է, որ հայերը խտրականության են ենթարկվում այդ հարցում: Հունվարի 30-ին Փարիզում կկայանա «Ըմբռնումն ու պայքարը ժխտման դեմ» խորհրդաժողովը, որի աշխատանքին կմասնակցեն պատմաբաններ, գիտնականներ, իրավաբաններ և ֆրանսիացի լրագրողներ»,- ասվում է CCAF-ի հայտարարության մեջ: