«Կրասնոդար» ֆուտբոլի ակումբը պայմանավորվածության է հասել դանիական «Ռանդերսի» հետ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին ձեռք բերելու վերաբերյալ: Անհատական պայմանագիրը ֆուտբոլիստը կկնքի մոտ օրերս, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մովսիսյանը բժշկական հետազոտություն է անցնում Գերմանիայում և կմիանա ակումբին փետրվարի 2-ին՝ ակումբի երկրորդ հավաքին, որը կանցնի Թուրքիայում փետրվարի 2-16-ը:
2006թ. Մովսիսյանն իր առաջին մասնագիտական պայմանագիրը կնքեց MLS «Կանզաս Սիթի» ակումբի հետ, որի կազմում 28 խաղ անցկացրեց ու 5 գնդակ խփեց: Մեկ տարի անց Մովսիսյանը տեղափոխվեց «Ռեալ Սոլթ-Լեյք», որտեղ երկու խաղաշրջան անցկացրեց՝ 55 խաղում խփելով 16 գնդակ և դառնալով չեմպիոն:
2010թ. սկզբից Մովսիսյանը խաղում է «Ռանդերսում»: 35 խաղում նա խփել է 17 գնդակ, այդ թվում 5 գոլի հեղինակ է դարձել Եվրոպայի լիգայի ընտրական փուլերի 5 խաղերում:
2010թ. Մովսիսյանը ընդգրկվեց նաև Հայաստանի ազգային հավաքականում և հինգ գոլի հեղինակ դարձավ: