28 հունվարի 2011 - 16:48 AMT
Արսեն Գալստյանն ու Էդուարդ Կուրգինյանը Կրասնոդարի շրջանի լավագույն մարզիկների տասնյակում են

Կրասնոդարի շրջանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնում անվանել են երիտասարդ և մեծահասակ մարզիկների լավագույն տասնյակները: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «երկրամաս» թերթի Տեղեկատվական կենտրոնը, երկու ցուցակներում էլ Կուբանի հայ համայնքի ներկայացուցիչներ կան:

Մեծահասակների լավագույն տասնյակի մեջ մտել է միջազգային դասի սպորտի վարպետ, ձյուդոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Գալստյանը: Վերջերս նա Բաքվում կայացած միջազգային առաջնությունում արծաթե մեդալ նվաճեց` կիսաեզրափակչում պարտության մատնելով ադրբեջանցի մրցակցին: Տասնյակում է նաև միջազգային դասի սպորտի վարպետ, սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Աշխարհի գավաթակիր Էդուարդ Կուրգինյանը: Երիտասարդների լավագույն տասնյակում է հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության հաղթող Ստեփան Մարյանյանը: Տասնյակում կան նաև հայ մարզիկների սաներ: