ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը չի բացառել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող են այցելել ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը, ճեպազրույցի ժամանակ Լուկաշևիչն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքներին՝ նշելով, որ այդ հանդիպումն մեծ հետաքրքրություն առաջացրեց ԶԼՄ-ներում;
Մեկնաբանելով լրագրողի այն հարցը, թե արդյոք պայամանավորվածություն է ձեռք բերվել երեք երկրների նախագահների կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպման մասին՝ Լուկաշևիչն ասել է. «Պայմանավորվածությունների մասին ինձ ոչինչ հայտնի չէ: Հանդիպումն անցել է առանց մամուլի մասնակցության: Ինչ վերաբերում է ՄԽ համանախագհների հնարավոր այցելությանը տարածաշրջան, ապա, նման գաղափար եղել է: Ինչ վերաբերում է կոնկրետ մանրամասներին, ապա լավ կլինի դիմեք անմիջապես համանախագահներին»: