29 հունվարի 2011 - 13:26 AMT
ՄՏՍ-ը 2011 թվականին 10-20%-ով կավելացնի ներդրումների ծավալը

«Բջջային ՀեռաՀամակարգեր» (ՄՏՍ) ընկերությունը 2011 թվականին 10-20%-ով կբարձրացնի ներդրումների մակարդակը: Այդ մասին Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ՄՏՍ նախագահ Միխայիլ Շամոլինը: «Մենք 2010 թվականի համեմատ բարձրացնում ենք ներդրումների մակարդակը, որովհետև ներուժ ենք տեսնում 3G-ում, այս ուղղությամբ մեծ եկամուտներ ենք ակնկալում, ուստիև արագացնում ենք գործընթացները»,- ասել է Միխայիլ Շամոլինը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ գրեթե բոլոր շուկաները, որտեղ ներկա է ՄՏՍ-ը, 100%-ով «հագեցած են», սակայն ընկերությունը հաշվարկում է լրացուցիչ աճ ստանալ տվյալների կենտրոնների մատուցած ծառայությունների հաշվին: «Դժվար է ասել, թե որ փուլում այդ ուղղությունը կհասնի իր գագաթնակետին, որովհետև այստեղ պահանջները մշտապես աճում են ոչ միայն Ռուսաստանում: Մենք կարծում ենք, որ դրա հետ կարող է կապված լինել ամբողջ աշխարհում հեռահաղորդակցության ճյուղի աճի նոր ալիքը»,- նշել է Միխայիլ Շամոլինը:

ՄՏՍ-ը բջջային կապի խոշորագույն օպերատորն է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում (ապրիլի արդյունքներով շուրջ 103,35 մլն բաժանորդների` հաշվի առնելով «դուստրերին» Ուկրաինայում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Հայաստանում և Բելառուսում): ՄՏՍ-ի հիմնական բաժնետերը «Սիստեմա» ԱՖԿ-ն է , որը 52,8% բաժնետոմսերի սեփականատերն է, ազատ շրջանառության մեջ է բաժնետոմսերի 46,7%-ը: Ընկերության եկամուտը 2008թ. US GAAP կազմել է 1,93 մլրդ դոլար, շահույթը` 10,245 մլրդ դոլար: Հայաստանում ՄՏՍ ընկերության դուստր ձեռնարկությունն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: