Կահիրեում Հայաստանի դեսպանատանն աշխատում է 3 մարդ, և նրանց կյանքին ոչինչ չի սպառնում, դեսպանատունն աշխատում է սովորականի նման: Ինչպես հայտնի է դարձել PamARMENIAN.Net-ի թղթակցին, դեսպանատան էվակուացիան դեռ չի նախատեսվում: «Եգիպտոսի հայ համայնքն ապրում է սովորական կյանքով, բողոքի ցույցերին չի խառնվում: Ինչպես Կահիրեի, այնպես էլ Ալեքսանդրիայի համայնքի անդամներից ոչ մեկը չի տուժել»,- ասել է գործակալության աղբյուրը:
Կահիրեի Հայաստանի դեպսնատանը բացվել է թեժ գիծ Հայաստանի քաղաքացիների համար, որոնք գտնվում են Եգիպտոսում: ՀՀ քաղաքացիները կարող են զանգահարել դեսպանատուն +20122163850 հեռախոսահամարով:
Եգիպտոսում ներկա պահին գտնվում են ՀՀ 40 քաղաքացիներ: Նրանց Կահիրեից ետ կանչելու մասին որոշում դեռ չի ընդունվել: