31 հունվարի 2011 - 12:10 AMT
Շալյապինի անվան օպերային փառատոնում Ուկրաինան ներկայացնում է Սուսաննա Չախոյանը

Հունվարի 31-ին Կազանում բացվում է մեծ ռուս երգիչ Ֆյոդոր Շալյապինի անվան ХХIХ միջազգային օպերային փառատոնը: Փառատոնում Ուկրաինայի ազգային օպերան ներկայացնում է Սուսաննա Չախոյանը, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Հանդիսատեսի դատին են ներկայացվելու արտասահմանյան և հայրենական դասական ստեղծագործություններ, որոնցում բացահայտվում է ունիկալ շալյապինյան տաղանդը: Դրանք են` Մուսորգսկու «Բորիս Գոդունովը», Չայկովսկու «Պիկովայա դաման» Վերդիի «Աիդան», «Տրավիատան», «Ռիգոլետտոն», Պուչինիի «Մադամ Բատերֆլյայը»: Փառատոնն ավարտվելու է փետրվարի 12-ին գալա համերգով օպերային արվեստի աստղերի մասնակցությամբ: