Հուլիսի 28-31-ը Սուրբ Խաչ եկեղեցում (Ղրիմ) տեղի է ունենալու «Սուրբ Խաչ 2011» հայ արվեստի ուխտագնացություն-փառատոնը` նվիրված Պայծառակերպության տոնին (Վարդավառ):
«Ուխտագնացություն-փառատոնը տեղի է ունենալու ՀԱԵ Ուկրաինական թեմի և Ղրիմի առաջնորդարանի հովանու ներքո»,- հաղորդել է փառատոնի կազմակերպիչ, ԱրմԷթնոՏուր գործակալության ղեկավար Արամ Գրիգորյանը:
Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ն, փառատոնի նպատակն է հայ երեխաների և երիտասարդների շարքում հոգևոր արժեքների վերածնունդը, հայկական ավանդական երաժշտության, երգ ու պարի պահպանումը և տարածումը, Ուկրաինայի, Հայաստանի և այլ երկրների ներկայացուցիչների միջև բարեկամական և ստեղծագործական կապերի հաստատումը: