31 հունվարի 2011 - 12:52 AMT
Moscow open մրցաշարում Լիլիթ Գալոյանը հավաքել է 0,5 միավոր

Մոսկվայում մեկնարկել է շախմատի ավանդական մոսկովյան Moscow open փառատոնը, որը կտևի մինչև փետրվարի 6-ը:

Կանանց մրցաշարում հանդես է գալիս Լիլիթ Գալոյանը (2385): Առաջին տուրում նա ոչ ոքի է խաղացել Իոլանտա Զավադսկայի հետ (Լեհաստան): Երկրորդ տուրում սև ֆիգուրներով զիջել է Բաթույագ Մոնղոնթուլին (Մոնղոլիա):

Գալոյանն ունի 0,5 միավոր և երրորդ տուրում կխաղա ՌԴ-ն ներկայացնող Կարինա Ամբարցումովայի հետ: