31 հունվարի 2011 - 12:55 AMT
Մոսկվայում մարտի 18-ին կկայանա ԱՊՀ միջազգային տնտեսական համաժողովը

Մոսկվայում մարտի 18-ին կայանալու է «20 տարի միասին. համագործակցության փորձը և հեռանկարները» ԱՊՀ անդամ երկրների Միջազգային տնտեսական համաժողովը:

ԱՊՀ Գործադիր կոմիտեի և ԱՊՀ Տնտեսական զարգացման գործարար կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցելու են գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների, մասնավոր բիզնեսի, խոշորագույն ներդրումային և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այդ մասին հաղորդել է ԱՊՀ Տնտեսական զարգացման գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Սավչենկոն:

Համաժողովի շրջանակներում նախատեսվում է մինչև 2020թ. ԱՊՀ Տնտեսական զարգացման ռազմավարության, Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի արդի խնդիրների, Մաքսային միության գործունեության արդյունքների և Միասնական տնտեսական տարածություն ստեղծելու հեռանկարների քննարկում: