31 հունվարի 2011 - 13:54 AMT
Հայտնի են դարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

Հունվարի 30-ին ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է շուրջ 100 մարզիկ Հայաստանի բոլոր մարզերից ու Լեռնային Ղարաբաղից:

Հայաստանի չեմպիոններ դարձան Արմեն Չոմարյանը (55 կգ ք/կ, ԲԿՄԱ), Վահան Ջուղարյանը (60 կգ ք/կ, Գյումրի), Սասուն Ղամբարյանը (66 կգ ք/կ, Երևան), Վարշամ Բորանյանը (74 կգ ք/կ, ԲԿՄԱ), Արթուր Շահինյանը (84 կգ ք/կ, ԲԿՄԱ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ ք/կ, ԲԿՄԱ) և Վաչիկ Եղիազարյանը (120 կգ ք/կ, Երևան):

Առաջնությունից հետո կձևավորվի հավաքականը, որը փետրվարի 3-ից կանցկացնի այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքը Երևանում և կմեկնի Աշխարահի գավաթի առաջնությանը, որը կանցնի փետրվարի 17-20-ը Մինսկում (Բելառուս):

Մինչ Եվրոպայի առաջնության մեկնարկը, որը տեղի կունենա Դորտմունդում (Գերմանիա) մարտի 29-ից ապրիլի 3-ը, հավաքականը ևս երկու հավաք կանցկացնի: