31 հունվարի 2011 - 14:29 AMT
«Առէկսիմբանկ-Գազպրոմ» խումբն ավարտել է MasterCard-ի հետ համատեղ անցկացվող ակցիայի առաջին փուլը

«Առէկսիմբանկ-Գազպրոմ» ՓԲԸ-ում ավարտվել է MasterCard-ի հետ համատեղ անցկացվող ակցիայի առաջին փուլը: Ինչպես ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ, ակցիայի առաջին փուլը անցել է 2010թ. դեկտեմբերի 1–ից մինչև 2011թ. հունվարի 31-ը: Այդ ընթացքում Maestro և MasterCard Standard քարտերը կարելի էր ձեռք բերել 2 տարի ժամկետով առանց չնվազող մնացորդի և առանց վարձավճարի՝ քարտային հաշվի մեկամյա սպասարկման համար:

Երկրորդ փուլը՝ նշված քարտերի միջոցով գնումները տարբեր առևտրի կետերում, կտևի մինչև 2011թ. ապրիլի 1-ը, որից հետո կընտրվեն 6 մրցանակակիրներ, որոնք կստանան արժեքավոր նվերներ, ինչպես նաև՝ 2 հոգով Իտալիա այցելելու հնարավորություն: Յուրաքանչյուր անկանխիկ գործողության համար ակցիայի մասնակիցները ստանում են միավորներ: Հաղթողներին կընտրեն առավելագույն միավորներ հավաքածների թվից՝ 1000 դրամ-1 միավոր, 10 ռուբ-1,5 միավոր, 3 ԱՄՆ դոլար-2 միավոր, 2 եվրո-2 միավոր: