1 փետրվարի 2011 - 11:31 AMT
Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը

Հունվարի 31-ին ATP-ն (Թենիսի միջազգային ասոցիացիան) հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նախորդ վարկանիշի համեմատ առաջ է անցել 2 հորիզոնականով և 1655 միավորով զբաղեցնում է 19-րդ տեղը:

ATP վարկանիշում առաջին տեղը զբաղեցնում է Ռաֆայել Նադալը (Իսպանիա) 12390 միավորով, երկրորդ տեղը` Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա) 7965 միավորով, իսկ երրորդ տեղը` Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 7880 միավորով: