2010թ.-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի նվաճումներից է համարվում միջբանկային մեկօրյա (օվերնայթ) վարկային ռեսուրսների հարթակի մեկնարկը, գտնում է բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը: Ըստ նրա, 2010թ. ապրիլին հարթակի մեկնարկից մինչև 2010թ. ավարտը կնքվել է շուրջ 1700 միջբանկային գործարք՝ 576 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: «Եթե ապրիլ ամսին վարկային ռեսուրսները տրամադրվել են տարեկան միջին կշռված 10.43 տոկոս տոկոսադրույքով, ապա դեկտեմբերին այն կազմել է 5,1 տոկոս»,-ասել է նա ամփոփիչ մամլո ասուլիսում: Ընդ որում տարեկան տոկոսադրույքը տատանվել է 3 տոկոսից մինչև 12 տոկոսի սահմաններում:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի վարկային հարթակում տրամադրվում են բացառապես ՀՀ դրամով վարկեր. վարկառուներն ու վարկատուներն են ՀՀ տարածքում գործող բանկերը: