1 փետրվարի 2011 - 15:16 AMT
Դավիթ Հարությունյան. ԵԽԽՎ միակողմանի դիրքորոշումը Ղարաբաղի գծով ենթահանձնաժողովի հարցում խայտառակություն է վեհաժողովի համար

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) խայտառակեց իրեն՝ միակողմանի դիրքորոշում որդեգրելով Լեռնային Ղարաբաղի գծով ժամանակավոր հանձնաժողովի վերաբացման հարցում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: «Վեհաժողովի միակողմանի մոտեցումը Ղարաբաղի գծով հանձնաժողովի վերաբացման հարցում ակնհայտ էր»,-ասել է պատվիրակության ղեկավարը: Ըստ նրա, ամենախելամիտ լուծումն այս իրավիճակում կլիներ այն, եթե Բյուրոն որոշեր ժամանակավորապես սառեցնել ԵԽԽՎ հանձնաժողովի գործունեությունը: Ինչպես նշել է Հարությունյանը, Ղարաբաղի գծով հանձնաժողովը նոր հարթակ կդառնա հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև մեղադրանքերի փոխանակման համար, ոչ թե ձևաչափ կհանդիսանա քաղաքակիրթ երկխոսության համար:

«Հայկական պատվիրակությունը հայտարարել է, որ չի ցանկանում մասնակցել ապակառուցողական աշխատանքին: Այժմ մենք քննարկում ենք մեր հետագա քայլերը: Մեր որոշման մասին մենք կհայտնենք երբ գա ժամանակը: Սակայն, այժմ մենք չենք կարող սպառնալիքի տակ դնել ղարաբաղյան կարգավորման գործընթացը»,-ասել է Հարությունյանը: