Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում ընտրվել է ԵԽԽՎ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նաղդալյանը հանձնաժողովը գլխավորելու է մեկ տարի:
Ինչպես նշել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամը, Նաղդալյանի ընտրությունն այդ պաշտոնում կարևոր ձեռքբերում է և վկայում է պատվիրակության արդյունավետ աշխատանքի մասին: