Ալեքսեյ Հովակիմյանը նշանակվել է ՌԴ Չելյաբինսկի մարզի նահանգապետի տեղակալ: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նահանգապետ Միխայիլ Յուրեվիչը: Վերջին վեց տարիներին Հովակիմյանը եղել է «Ավուար» աուդիտորական ֆիրմա» ԲԲԸ-ի հիմնական համահիմնադիրն ու գործադիր տնօրենը: Այժմ նա ՌԴ Աուդիտորական պալատի Ուրալի բաժանմունքի խորհրդի անդամ է: Հովակիմյանը նաև ՌԴ նախագահի Ուրալում լիազոր ներկայացուցչի աշխատակազմի արտահաստիքային խորհրդականն է, հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» տեղեկատվական կենտրոնը: