Բոլոր գործընթացները հանգեցնում են նրան, որ Հայաստանը ետ կանչի Հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը: Այդ մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա, ԵԽԽՎ նստաշրջանում նա հարցեր է տվել Թուրքիայի նախագահին ու ԱԳ նախարարին այն մասին, թե որքան է պատրաստվում պաշտոնական Անկարան մերժել Հայոց ցեղասպանության փաստը: «Թուրքական վերնախավի պատասխանները ցույց տվեցին, որ Թուրքիայի ղեկավարության մտածելակերպը նույնն է մնացել, ինչ 1915 թվականին էր»,-ասել է Զոհրաբյանը: