1 փետրվարի 2011 - 16:18 AMT
Ֆիշերի տարբերակով Հայաստանի առաջին չեմպիոն է դարձել Տիգրան Պետրոսյանը

Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը դարձավ Հայաստանի չեմպիոն Ֆիշերի վարկածով (Շախմատ-960): Այդ վարկածով Հայաստանի առաջին առաջնությունում Պետրոսյանը 1-2 տեղերն է կիսել Արման Փաշիկյանի հետ, երկու շախմատիստները հավաքել են 7-ական միավոր, սակայն Պետրոսյանը հաղթել է լրացուցիչ արդյունքներով: 3-րդ տեղն է գրավել Զավեն Անդրիասյանը 6 միավորով, հաղորդում է armchess.am-ը:

Սա շախմատիստի չեմպիոնի արդեն երկրորդ տիտղոսն է, հունվարի 30-ին նա դարձավ Հայաստանի արագ շախմատի չեմպիոն: Մինչ այդ տեղի ունեցավ նաև Հայաստանի 71-րդ շախմատի առաջնությունը, որտեղ չեմպիոն դարձավ Ռոբերտ Հովհաննիսյանը:

Պարգևատրման արարողությունը տեղի կունենա փետրվարի 1-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: