2 փետրվարի 2011 - 12:41 AMT
Սուխումի Քաղաքային ժողովի պատգամավորների թվում 4 հայ կա

Փետրվարի 12-ին Աբխազիայի բոլոր շրջաններում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սուխումի քաղաքային ընտրական հանձնաժողովը գրանցել է Սուխումի Քաղաքային ժողովի 88 թեկնածուների:

Պատգամավորության թեկնածուների թվում կան նաև հայ համայնքի ներկայացուցիչներ՝ «Պրեստիժ» բանկի իրավաբանական բաժնի պետ Էրիկ Ռշտունին (1986թ.) «Միասնական Աբխազիա» կուսակցությունից, նախաձեռնող խմբից գործարար Էդուարդ Կալենջյանը (1982թ.), «Աբազա-ՏՎ» թղթակից Լևոն Գալուստյանը (1980թ.), «Կենտրոն-Սիթի» ՍՊԸ-ը տնօրեն Ալեքսանդր Մկրտչյանը (1984թ.), հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: