2 փետրվարի 2011 - 15:21 AMT
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը FIFA վարկանիշում 62-րդն է

Փետրվարի 2-ին FIFA-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը նահաջել է 2 հորիզոնականով և 514 միավորով զբաղեցնում է 62-րդ տեղը:

Եվրոպայի առաջնության խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Ռուսաստանը բարձրացել է 12-րդ տեղը, Սլովակիան մնացել է 20-րդ տեղում, Իռլանդիան` 35, Մակեդոնիան` 79, Անդորրան` 202:

Վարկանիշային ցուցակը շարունակում է գլխավորել 2010-ի աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1887 միավորով: Երկրորդ տեղում աշխարհի արծաթե մեդալակիր Հոլանդիայի հավաքականն է (1723 միավոր): Բրազիլիայի հավաքականի փոխարեն երրորդ տեղ է բարձրացել Գերմանիան (1485 միավոր):