2 փետրվարի 2011 - 17:03 AMT
Նազելի Վարդանյան. Վերջին տարիներին Հայաստանում ծառահատումները գերազանցել են թույլատրելի սանիտարական նորմերը

Փետրվարի 2-ին «Հայաստանի անտառներ» ՈԿԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը և «ԷկոԼուր» ՈԿԿ-ի տնօրեն Ինգա Զարաֆյանը լրագրողների հետ հանդիպմանը իրենց կարծիքն են հայտնել Հայաստանում ծառահատումների մասին:

Վարդանյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում ծառահատումները գերազանցել են թույլատրելի սանիտարական նորմերը: «Անտառային տարածքները ՀՀ-ում կրճատվում են, թեև դեռևս 2003թ. ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել, որ թույլատրելի ծառահատումների քանակը չպետք է գերազանցի 800 հազար խմ, որից 50-60 հազար խմ սանիտարական հատումներն են կազմում: Սակայն ծառահատումները շատ ավելի շատ են»,-ասել է Պետրոսյանը:

Ըստ Վարդանյանի, գազի սակագների աճի պատճառով, մարդիկ սկսել են ավելի շատ ծառ հատել: «Աղետը կանխելու միջոց կարող է լինել վառելափայտի գների նվազումը սահմանամերձ շրջաններում»:

Անտառահատումներ են տեղի ունենում Ջերմուկում և Ազատ գետի կիրճում և, ըստ Զարաֆյանի, բնապահպանության նախարարությունը ոչինչ չի ձեռնարկում, փրկելու համար այդ կարևոր ոլորտները: « Ծառահատման արդյունքում Ջերմուկի քաղաքային զբոսայգու տարածքը կրճատվել է 5 հեկտարով և, քանի որ Ջերմուկը գտնվում է շուրջ 2100 մետր բարձրության վրա, կարող է թթվածնի պակաս առաջանալ»: