2 փետրվարի 2011 - 17:04 AMT
Թուրքիան փակել է իր սահմանները մաքսային վարչության տվյալների բազայի խափանման պատճառով

Փետրվարի 2-ի վաղ առավոտյան Թուրքիայի բոլոր սահմանային հսկիչ անցակետերը փակ էին: Պատճառը մաքսային վարչության տվյալների բազայի խափանումն է:

Ինչպես հաղորդում է SalamNews-ը, հղում անելով մաքսային վարչության պաշտոնական կայքին, անցակետերի աշխատանքը կվերականգնվի համակարգչային համակարգում խափանումների շտկումից հետո:

Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել «Ռեյլվնեշտրանս» ընկերությունում, ըստ նախնական տվյալների, իրավիճակը կկարգավորվի այսօր երեկոյան, իսկ փետրվարի 3-ին աշխատանքը կընթանա բնականոն ռեժիմով: