2 փետրվարի 2011 - 17:05 AMT
ԱՀԿ. Պետգնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության գործընթացն աննախադեպ է

Փետրվարի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Պետական գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցությանը նվիրված աշխատաժողով, որին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել ԱՀԿ Պետական գնումների կոմիտեի նախագահ Նիկոլաս Նիգգլին և ԱՀԿ Պետական գնումների կոմիտեի քարտուղար Ռոբերտ Անդերսոնը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը, աշխատաժողովում քննարկվել է Համաձայնագրին ՀՀ անդամակցության գործընթացը, ինչպես նաև վերջինիս ազդեցությունը Հայաստանի վարկանիշի բարձրացման վրա:

ԱՀԿ ներկայացուցիչները նշել են, որ Պետգնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության գործընթացը ժամանակային առումով աննախադեպ և մոդելային է համարվում մնացած անդամակցող երկրների համար: