2 փետրվարի 2011 - 19:34 AMT
Երևանում կկայանա վրաց ջազ-երգչուհի Նինո Կատամաձեի և Insight խմբի համերգը

Վրաց ջազ-երգչուհի Նինո Կատամաձեն և Insight խումբը մարտի 22-ին համերգով հանդես կգան Երևանում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին Sharm Holding ընկերության մամլո ծառայությունից, համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում:

Նախնական տեղեկությունների համաձայն, տոմսերի արժեքը կկազմի 2000-ից 12 500 դրամ:

Հիշեցնենք, որ Նինո Կատամաձեն Երևանում համերգով հանդես էր եկել նաև 2008 թվականի սեպտեմբերի 12-ին: