3 փետրվարի 2011 - 12:37 AMT
Կահիրեում գիշերային բախումների արդյունքում զոհվել է առնվազն 5 մարդ

Զինվորականները, որոնք մինչ օրս չէին խանգարում Կահիրեի բնակչությանը ցույցերի մասկանցել, սկսել են ձերբակալել ցուցարարներին: Ըստ Քաթարի Ալ-Ջազիրա հեռուստաալիքի բլոգի, մարդկանց ձերբակալում են Աբդել-Մունիմ-Ռիյադ հրապարակում: Մինչդեռ ակցիաների անցկացման հիմնական վայրը Թահրիր հրապարակն է:

Եգիպտոսի առողջապահության նախարարը հայտնել է, որ Կահիրեում գիշերային բախումների արդյունքում զոհվել է առնվազն 5 մարդ, ևս 836-ը վիրավորվել է: Ավելի վաղ հաղորդագրություններ եղան 4 զոհվածների մասին:

Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը կոչ է արել ցուցարարներին ցրվել: «Ցուցարարները պետք է ցրվեն, որպեսզի երկխոսություն սկսվի ընդդիմության հետ»,-ասվում է հայտարարության մեջ: