Հայ և թուրք երիտասարդ երաժիշտները համերգով հանդես եկան Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը: Ինչպես հաղորդում է Anatolian News Agency-ն, համերգին մասնակցում էին Այշե Թաշփինարը, Պետրոս Բոյաջյանը և Կարինե Ավագյանը: Երաժիշտները կատարեցին «Սարը գելին» երգը` ի հիշատակ հայ-թուրքական «Ակոս» թերթի սպանված գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի:
Համերգի նախաձեռնողը ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանն է: «Ընդհանուր մշակութային ժառանգությունը միմյանց հասկանալու, միմյանցից սովորելու ու մտերմանալու լավագույն միջոցն է»,- ասել է թուրք դիվանագետը: