Մի խումբ հայ ուսանողներ բողոքի ակցիա կկազմակերպեն Երևանում Եգիպտոսի դեսպանատան մոտ՝ սատարելով եգիպտական ընդդիմությանը, որը հանդես է գալիս նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Արթուր Մինասյանը, նրանց նպատակն է աջակցություն հայտնել Եգիպտոսի ժողովրդին հանուն ազատության և կոռումպացված իշխանության դեմ նրա պայքարում:
Բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցները մտադիր են Եգիպտոսի դեսպանատան միջոցով նամակ հղել Կահիրեի ցուցարարներին:
Ըստ Մինասյանի, ակցիային կմասնակցի մոտ 60 հոգի, հիմնականում ուսանողներ, խումբը կազմավորվել է երեկ Facebook սոցիալական ցանցի միջոցով: