4 փետրվարի 2011 - 12:27 AMT
Ռուբեն Սաֆրաստյան. Բողոքի ակցիան Անկարայում վտանգ չի ներկայացնում իշխանությունների համար

Բողոքի ակցիան Անկարայում կարող է ինչ-որ չափով կապված լինել Մերձավոր Արևելքի երկրների իրադարձությունների հետ, սակայն սակավաթիվ լինելով, այն վտանգ չի ներկայացնում իշխանությունների համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Չեմ կարծում, որ այս ակցիան լայն շարժման կվերածվի: Պատճառները դրա համար քիչ են՝ Թուրքիան իսլամամետ քաղաքականություն է վարում, իսկ ԱԶԿ-ն բարձր վարկանիշ ունի: Իսկ արաբական երկրների ռեժիմները ճնշում էին իսլամը և արևմտամետ էին: Պետք է հաշվի առնել նաև, որ Թուրքիայում բավականին կայուն տնտեսական աճ կա: Ուստի ուսանողների ակցիաները լուրջ հետևանքներ չեն ունենա»,-ասել է Սաֆրաստյանը: