4 փետրվարի 2011 - 16:32 AMT
Փետրվարի 4-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 364.71 դրամ

Փետրվարի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,05 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 364 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 364 դրամ:

Ընդ որում, փետրվարի 4-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 364.71 դրամ` փետրվարի 3-ի համեմատ նվազելով 0.56 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 497.14 դրամ է` նվազելով 6.17 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 կետով` կազմելով 12.38 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: