4 փետրվարի 2011 - 17:31 AMT
Ադրբեջանն ականանետների արտադրություն է սկսում

2011թ. Ադրբեջանը կսկսի 120 մմ տրամաչափի ականանետներ արտադրել: Կատարելագործված զենքը ունիվերսալ կլինի, ակնկալվում է, որ այն փորձարկում կանցնի արդեն այս տարվա առաջին կեսին: Զենքի արտադրության համար ձեռնարկություններում արդեն ստեղծվել է տեխնոլոգիական գիծ:

Մարտից Ադրբեջանը կարտադրի նաև 82 մմ տրամաչափի Մ-5 ականանետներ: Արտադրված ականանետները կարտահանվեն մերձավոր արևելյան երկրներից մեկը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: