5 փետրվարի 2011 - 10:56 AMT
Լոնդոնում լույս է տեսել Սյուզան Փաթիի «Ովքե՞ր են հայերը» գիրքը

Լոնդոնում լույս է տեսել Սյուզան Փաթիի «Ովքե՞ր են հայերը» գիրքը: Գիրքը գրվել է Գագիկ Ստեփան-Սարգսյանի և Մարալ Քերովբյանի մասնակցությամբ: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել Լոնդոնից, գիրքը պատմում է հայերի, Հայաստանի և Սփյուռքի մասին, գիրքն անդրադառնում է բոլոր թեմանին՝ Հայաստանի 3000-ամյա պատմությանը, կրոնին, խոհանոցին, հայ արվեստին: 5-12 տարեկան երեխաներին հասցեագրված գրքում պատմվում է այսօրվա Հայաստանի, այն մասին, թե ինչու են հայերը ցրվել աշխարհով մեկ և ինչպես է այժմ ապրում հայկական սփյուռքը: Գիրքն ունի հավելված՝ հայկական երաժշտության, բանաստեղծությունների և ուղղակի խոսակցական լեզվի ձայնագրություններով խտասկավառակ: