5 փետրվարի 2011 - 12:35 AMT
Փետրվարի 6-ին հայ զբոսաշրջիկները կվերադառնան Կահիրեից

Փետրվարի 6-ին չարտերային չվերթով Կահիրեից Հայաստան կվերադառնան 164 հայ զբոսաշրջիկներ: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, փետրվարի 3-ին երեք հոգուց բաղկացած մի հայ ընտանիք վերադարձել էր Երևան կանոնավոր չվերթով: Փետրվարի 7-ին Հայաստան կվերադառնան Կահիրեի համալսարանում սովորող հինգ ուսանողներ:

«Կահիրեում ՀՀ դեսպանատունը պահպանում է կապը Եգիպտոսում գտնվող հայերի հետ և աջակցում է նրանց երկրում տեղաշարժվելու հարցում: Սակայն Հայաստան վերադառնալ ցանկացողները ստիպված են դա անել սեփական միջոցներով»,-ասել է Բալայանը: