5 փետրվարի 2011 - 12:53 AMT
«Սոցիալական ցանցերի հեղափոխությունը» Սիրիայում ձախողվեց

«Սոցիալական ցանցերի հեղափոխությունը» Սիրիայում ձախողվեց: Բազմահազարանոց ամբոխի փոխարեն «ցասման օրը» Դամասկոսի փողոցները լցված էին միայն անձրևաջրով:

Ողջ շաբաթվա ընթացքում սիրիացի ակտիվիստները Facebook ցանցի միջոցով կոչ էին անում հակակառավարական ցույցի հավաքվել ուրբաթ օրը, նամազից հետո՝ «վերջ տալու համար կոռուպցիային ու բռնապետությանը»: Խմբի էջում գրանցվել էր 12 000 մասնակից ու համակիր:

Սակայն ուրբաթ օրը Սիրիայի մայրաքաղաքի փողոցները մնացին խաղաղ ու դատարակ:

Ըստ Human Rights Watch-ի, սիրիական հատուկ ծառայությունները հայտնվում են յուրաքանչյուր նման միջոցառմանը, լուսանկարում են յուրաքանչյուր մասնակցի ու ստուգում են նրանց փաստաթղթերը: