5 փետրվարի 2011 - 13:14 AMT
Մոհամեդ էլ Բարադեին չի ցանկանում լինել Եգիպտոսի նախագահը

Եգիպտական ընդդիմության առաջնորդներցի մեկը, ՄԱԳԱՏէ-ի նախկին ղեկավար Մոհամմեդ էլ Բարադեին փետրվարի 4-ին հայտարարել է, որ չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել Եգիպտոսի նախագահի առիջկա ընտրություններում: «Ես չեմ մասնակցի ընտրություններին, ես միայն կարող եմ խթանել փոփոխությունները»,-ասել է նոբելյան մրցանակակիրը ավստրալական Standard թերթին տված հարցազրույցում:

ԱՊԼ գլխավոր քարտուղար Ամր Մուսան հայտարարել է, որ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում:

Եգիպտացի Յուսեֆ Բուտրոս Ղալին որոշել է հեռանալ ԱՄՀ ղեկավար մարմին՝ Միջազգային արժութաֆինանսական կոմիտեի ղեկավարի պաշտոնից:

Նախագահական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին: Հունվարի 25-ից Եգիպտոսում շարունակվում են բողոքի ցույցերը, ցուցարարները պահանջոմ են 30 տարի իշխանավարող նախագահ Մուբարաքի հրաժարականը: