Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը կոչ է արել Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլլարդին աջակցել իրեն հայրենիք վերադառնալու հարցում: «Գիլլարդը պետք է աշխատի ԱՄՆ դեսպանատան հետ և պահանջի, որ ԱՄՆ-ն դուրս գա այդ գործից»,-հայտարարել է Ասանժը տարածված տեսագրության մեջ:
Ավելի վաղ Ավստրալիայի վարչապետը հայտարարել էր, որ Ավստրալիան չի կարող միջամտել Wikileaks-ի գործով դատավարությանը, քանի որ «լուրջ մեղադրանքներ են ներկայացվել և հարկավոր է ամեն ինչ պարզել»,-գրում է ավստրալական The Age թերթը:
Ասանժի գործով լսումները կսկսվեն Լոնդոնում փետրվարի 7-ին: