5 փետրվարի 2011 - 15:30 AMT
Հայ քանդակագործները Կանադայում մասնակցել են սառցե քանդակների փառատոնին

Հայ քանդակագործների «Արարատ» խումբը հունվարի 13-15-ը մասնակցել է Կանադայի Էդմոնթոն և 21-24-ը Լաք Լուի քաղաքներում կայացաց սառցե քանդակների Ice on Whyte փառատոնին: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում տեղեկացրեց խմբի անդամ, քանդակագործ Հայկ Թոքմաջյանը, փառատոնին նախապես ներկայացված 136 աշխատանքներից ժյուրին ընտրել է 9 կոմպոզիցիա, որոնց թվում եղել է նաև հայ քանդակագործների աշխատանքը:

Թոքմաջյանը տեղեկացրեց, որ Հայաստանը առաջին անգամ է մասնակցում սառցե քանդակների փառատոնին: Մասնակցության 3 օրերի ընթացքում հայկական «Արարատը» 2 աշխատանք է ներկայացրել փառատոնին` «Կարուսել» և «Ծովինար» անվանումներով:

Քանդակագործը նշեց, որ մոտ ժամանակներս պատրաստվում է մասնակցել ևս մի քանի փառատոնների: Բացի այդ, մոտակա ամիսներին նախատեսվում է երգչուհի Լուսինե Զաքարյանի հուշաքարի տեղադրումը, որի հեղինակը նույնպես Հայկ Թոքմաջյանն է: