7 փետրվարի 2011 - 11:17 AMT
Հրանտ Վարդանյանը պարզաբանումներ կտա «բիզնեսը Վրաստան տեղափոխելու մասին» հաղորդագրությնների վերաբերյալ

«Ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ Հրանտ Վարդանյանի հարաբերությունները Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՊԵԿ պետ Գագիկ Խաչատրյանի հետ շարունակում են մնալ լարված, ինչն էլ գործարարին ստիպել է Վրաստանում կատարած շուրջ երկու միլիոն դոլարի նախնական ներդրումը ավելացնել մի քանի անգամ` ի հաշիվ Հայաստանում իր սեփականությունը հանդիսացող արտադրական որոշ հզորությունների:

«Գրանդ հոլդինգի» մամլո ծառայությունում հրաժարվել են մեկնաբանություններ տալ: «Դա, իհարկե, անհեթեթություն է, այնուամենայնիվ, առաջիկայում ղեկավարությունը հանդես կգա պարզաբանումներով»,-ասել է են մամլո ծառայությունում: