Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին ստորագրել է հրամանագիր «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում Արցախի Հանրապետության քաղաքացիների` 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին: Համաձայն հրամանագրի` կառավարությանը հանձնարարվել է ապահովել մինչև 1968 թվականը ծնված քաղաքացիների, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողների և պատերազմի առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցման իրականացումը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: